A&L Սիմոնյան թարգմանչական գրասենյակը գործում է 2001 թվականից: Մեր հիմնական նպատակը հանդիսանում է գնորդներին արագ և բարձր որակով թարգմանչական ծառայություններ մատուցելը: Մեր թարգմանչական ֆիրման համագործակցում է տարբեր գերմանական առևտրային կազմակերպությունների և պետա - իրավական համակարգի հետ: Մեր գնորդների թվին են պատկանում ֆիրմաներ ամենատարբեր ոլորտներից, ինչպիսիք են օրինակ մեքենաշինությունը, ավտոմեքենաների, տեքստիլային, քիմիական և սննդի արդյունաբերությունները, բժշկությունը, ֆիլտրացիոն տեխնիկան, կոմպյուտորային և ինֆորմացիոն տեխնիկան, իրավունքը, ֆինանսները, ինչպես նաև խմիչքի և փաթեթավորման արտադրությունները: Մենք ընդունում ենք թարգմանչական պատվերներ ձեռնարկության կողմից թողարկված ապրանքների մասին ուղեցույցի, միջազգային համագործակցության վերաբերյալ պայմանագրերի, գործնական նամակների, առաջարկների, տեխնիկական թղթաբանության, շինարարական պլանների, ինտերնետային էջերի և այլ բազմաթիվ ոլորտներում:
Մեր թարգմանչական ֆիրմայի աշխատանքի որակը ապահովելու նպատակով մենք աշխատում ենք հիմնականում ճանաչված և համապատասխան ոլորտներում հմտացած թարգմանիչների հետ, որոնց մենք անձամբ ճանաչում ենք:
Մենք ապահովում ենք որակով, արագ և ժամկետներին համապատասխան թարգմանություններ:
Յուրաքանչյուր թարգմանության համար մենք իրականացնում ենք ստուգումներ: Ցանկության դեպքում մենք պատրաստ ենք հաստատել Ձեր պայմանագրերը և փաստաթղթերը /ծննդյան և ամուսնության վկայականներ, անձնագրեր և այլն/ Ձեր իսկ կողմից նշված լեզվով:
Եթե Դուք հարցեր կունենաք գրավոր կամ բանավոր թարգմանությունների վերաբերյալ, խնդրում ենք Ձեզ կապ հաստատել մեզ հետ:
Մենք Ձեզ կտրամադրենք Ձեր հարցմանը համապատասխան մատչելի գնային առաջարկ:
Deutsch
English
Русский
Հայերեն
Қазақша
Ўзбек тили
Түркмен дили
中文
درى فارسی
عربي
Español
Italiano
Français
Português
Polski
Ελληνικά