
Միջազգային հանդիպումների և նիստերի ժամանակ թարգմանիչները հանդիսանում են մարդկանց միջև հասկացողության և կապի հիմնաքարը: Մենք առաջարկում ենք Ձեզ նաև թարգմանչական ծառայություններ բանակցային խոսակցությունների, ձեռնարկության ներսում տեղի ունեցող հանդիպումների, գործնական գործընկերների այցելությունների և այլ ասպարեզներում:
Մեր թարգմանիչների հետ միասին մենք կարողանում ենք իրականացնել շատ բարձր որակի, մատչելի գներով և կարճաժամկետ թարգմանչական պատվերներ հետևյալ ոլորտներում;
1. ընդհանուր մեքենաշինություն
2. ընդհանուր քիմիական արդյունաբերություն
3. ընդհանուր էլեկտրոնային արդյունաբերություն
4. ընդհանուր մետաղների արդյունաբերություն
5. Տուրիզմ
6. գիտություն
7. այլ արդյունաբերական ոլորտներ
Եթե Դուք կընդունեք արտասահմանից հյուրեր և թարգմանչի կարիք կունենաք, մենք Ձեզ կարող ենք աջակցել: Մենք կթարգմանենք նաև Ձեր ձեռնարկության ինտերնետային էջերը և կհաստատենք սիրով Ձեր պայմանագրերը, փաստաթղթերը և այլն:
Ներկայացումների, հանդիպումների տեսակն ու մեծությունը որոշում է, թե բանավոր թարգմանության որ ձևը ավելի նպատակահարմար կլինի կիրառել - հաջորդական /ընդհատումներով/ թարգմանությունները, միաժամանակյա /սինխրոն, սիմուլտան/ թարգմանությունները կամ բանակցային թարգմանությունները:
Եթե Ձեր ձեռնարկությունը կցանկանա համագործակցել գերմանական ֆիրմաների հետ, ապա մենք Ձեզ առաջարկում ենք այցելել մեր երկրորդ ինտերնետային էջը; www.simonyan-company.com
Ուրախ կլինենք համագործակցել Ձեզ հետ:
Deutsch
English
Русский
Հայերեն
Қазақша
Ўзбек тили
Түркмен дили
中文
درى فارسی
عربي
Español
Italiano
Français
Português
Polski
Ελληνικά